ԿարևորՀասարակություն
Արմեն Գրիգորյանը հանդիպել է «Ատլանտյան խորհրդի» փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնը (Atlantic Council) հանդիպում է կազմակերպել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։
Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ։
Հարց ու պատասխանի ձևաչափով նաև քննարկվել է խնդիրների լայն շրջանակ, ներառյալ ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացները,
Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և կլիմայի փոփոխության դեմ պայքարը։