ԿարևորՄշակույթ

«Մանկական Եվրատեսիլ-2021»․Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա 9-րդ համարի ներքո

«Մանկական Եվրատեսիլ-2021»-ում Հայաստանի ներկայացուցիչ Մալենան ելույթ կունենա իններորդ համարի ներքո։

Ինչպես տեղեկացնում է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքը, մրցույթին կմասնակցի 19 երկիր։ Մրցույթը կբացի Գերմանիան, որին կհաջորդի Պորտուգալիան։ Մրցույթում առաջին և վերջինը ներկայացնող երկրներն ընտրվել են վիճակահանությամբ։ Ֆրանսիան հանդես կգա տասներորդը, նրա ելույթի համարը նույնպես ընտրվել է վիճակահանությամբ։

Այլ երկրների ելույթների հաջորդականությունը որոշվել է Եվրոպական հեռարձակողների միության և France Télévisions-ի կողմից։ Նրանք ընդգծել են, որ փորձել են այնպես դասավորել ներկայացումների հաջորդականությունը, որ հետաքրքրական շոու ստացվի։

Մրցույթը կկայանա դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայում։ Հայաստանի ներկայացուցիչ 14-ամյա Մալենան կկատարի «Քամի-Քամի» երգը։

Back to top button