ԿարևորՀասարակություն

ՊԵԿ փոստային բաժանմունքի աշխատանքային գրաֆիկը կփոփոխվի

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ փոփոխություն է կատարվել փոստային բաժանմունքի աշխատանքային գրաֆիկում: Դեկտեմբերի 15-ից ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողման բաժնի 3-րդ (փոստային) բաժանմունքը կգործի երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 09։00-18։00-ն: Իսկ շաբաթ օրերին կսահմանվի հերթապահություն՝ ժամը 10:00-14:00-ն:

Քաղաքացիներն իրենց ծանրոցը ստանալու համար կարող են մոտենալ «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոն` Տիգրան Մեծի պողոտա, 1-ին նրբանցք, 9-րդ շենք:

Back to top button