ԿարևորՄիջազգային

ԱՄՆ Կենտուկի նահանգի տոռնադոներն ավելի քան 50 մարդու մահվան պատճառ են դարձել

ԱՄՆ Կենտուկի նահանգի նահանգապետը հայտնել է, որ ենթադրվում է, որ ավելի քան 50 մարդ է զոհվել գիշերը տեղի ունեցած տորնադոյի հետևանքով, հայտնում է BBC-ն։

Էնդի Բեշիրն ասել է, որ թիվը կարող է հասնել մինչև 100-ի։ Սա, ըստ նահանգապետի նահանգի պատմության ամենհզեր տորնադոն է եղել:

Տորնադոներն ավերածություններ են առաջացրել ԱՄՆ մի քանի նահանգներում, իսկ աշխատողները մնացել են Իլինոյս նահանգի Amazon-ի պահեստում:

Ավելի քան 100 մարդ գտնվել է Կենտուկի նահանգի Մեյֆիլդ քաղաքում գտնվող մոմերի գործարանում, երբ տորնադոն հարվածել է, հայտնում է New York Times-ը:

«Կարծում ենք, որ կկորցնենք տասնյակ մարդկանց», — ասել է պարոն Բեշիրը:

Իլինոյսի հարավում գտնվող Էդվարդսվիլում Amazon-ի պահեստը վնասվել է ուրբաթ գիշերը տեղի ունեցած տորնադոյի ժամանակ, հայտնել են իշխանությունները:

Back to top button