ԿարևորՄշակույթ

«Բարի Թռիչքը»-ը բացահայտում է Արցախի Հանրապետության չճանաչված կարգավիճակի իրական էությունը

Դեկտեմբերի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնում և VOD օնյալն հարթակում տեղի կունենա Գարեգին Պապոյանի «Բարի թռիչք» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Այն պատմում է Ստեփանակերտի օդանավակայանի մասին։ 

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտն ունի վերանորոգված օդանավակայան, որը գործում է արդեն շուրջ 8 տարի։ Այնտեղ աշխատում է 50-ից ավելի մարդ, սակայն մինչ օրս նրանք չեն սպասարկել  գեթ մեկ չվերթ։

Գարեգին Պապոյանի վավերագրական ֆիլմը նկարահանվել է 2018 թվականին, մայրաքաղաք Ստեանակերտում։ Քաղաքի «քնկոտ» օդանավակայանի անձնակազմը սկսում է իր սովորական առօրյան։ Կառավարման սենյակում ստուգվում է եղանակը, քարտուղարը տնօրենի համար սուրճ է պատրաստում, աշխատողներն անցնում են պարտադիր բժշկական զննություն, իսկ հավաքարարները վստահեցնում են, որ մարմարե հատակներն անբիծ մաքուր են։ Ինչ-որ բան, սակայն, այն չէ… Չկան ինքնաթիռներ եւ ուղեւորներ։

Դիտարկվող տեսարանների միջոցով` «Բարի Թռիչքը» ֆիլմը նկարագրում է հետխորհրդային ոչ այնքան սովորական համայնքի անհեթեթ հեգնանքները, որոնք կանգնած են սառեցված ռազմական հակամարտությունից առաջացած քաղաքական փակուղու առջեւ: Արցախի Հանրապետությունում գտնվող Ստեփանակերտի օդանավակայանը լիովին հագեցված է քաղաքացիական փոքր թռիչքներ իրականացնելու համար,  սակայն չի գործում թշնամու հրթիռային հարվածների մշտական սպառնալիքի պատճառով։

Չցանկանալով վտանգել որեւէ մեկի կյանքը՝ օդանավակայանը թռիչքներ չի իրականացնում, բայց,  այնուամենայնիվ, մնում է «բաց»։ Օդանավակայանը «ողջ» պահելու տխուր ծեսն աշխատողներին մեկ ընտանիք է դարձնում, որտեղ յուրաքանչյուրն ապրում է իր անձնական երազանքներով՝ շարունակելով հուսալ  եւ սպասել սահմանների և ուղեւորներ ընդունելու անխախտ ազատությանը։

Թեեւ «Բարի Թռիչք» ֆիլմը նկարահանվել է 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմից երկու տարի առաջ, սակայն մինչ օրս այն չի կորցնում իր հարցադրումների արդիականությունը։ Պատերազմից մեկ տարի անց այս վավերագրական ֆիլմը նպատակ ունի բացահայտելու Արցախի Հանրապետության չճանաչված կարգավիճակի իրական պատկերը՝ մայրաքաղաք Ստեփանակերտի օդանավակայանի միջոցով։

Back to top button