ԿարևորՏնտեսական

Կառավարությունը հաստատել է 2013-ի բյուջեի մասին օրենքի նախագիծը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է 2013 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, որով 12-ամսյա գնաճը տատանվելու է 4-5 տոկոսի սահմաններում, դեֆիցիտը կազմելու է 2.6 տոկոս, տնտեսական ակնկալվող աճը 6 տոկոսի շրջանակներում է:

Կառավարությունը որոշել է 2500 դրամով բարձրացնել նվազագույն աշխատավարձը: Այսպիսով` 2013 թվականի հունվարի մեկից ներկայիս 32 հազար 500 դրամի փոխարեն նվազագույն աշխատավարձը կկազմի 35 հազար դրամ:
Կառավարությունը որոշել է նաև մեկ տարով հետաձգել խաղատները մայրաքաղաքի մերձակա հատվածներից Սևան, Ծաղկաձոր և Ջերմուկ քաղաքներ տեղափոխելու գործընթացը:

Հետաձգման պատճառները պազրաբանելիս` ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ասել է, որ կա մենաշնորհի վտանգ: Մեկ տարվա ընթացքում կառավարությունը պետք է հասկանա` որ ուղղությամբ աշխատել` վտանգը չեզոքացնելու համար:

Մայրաքաղաքի 36 դպրոցի ջեռուցման խնդիրները լուծելու համար էլ կառավարությունը 1 մլրդ 300 մլն դրամ է հատկացրել: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ ջեռուցման սեզոնի մեկնարկին Երևանում այլևս չջեռուցվող դպրոցներ չեն լինի:

Հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել ինձ՝ կապելով իմ անունը Հնդկաստանից գոմեշի միս ներկրող ընկերությունների հետ: Ուզում եմ ձեզ տեղյալ պահել, որ թվարկված այս հինգ ընկերությունների հետ որևիցե առնչություն ես չունեմ:

Տիգրան Սարգսյան

Կառավարության նիստի վերջում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տնօրեն Աբրամ Բախչագուլյանը Տիգրան Սարգսյանի հանձնարականով մեր երկրի գոմեշի միս ներկրող կազմակերպությունների մասին որոշ մանրամասներ է ներկայացրել: Ըստ այդմ , 2011թ Հնդկաստանից Հայաստան է ներմուծվել 10 հազար 324 տոննա 930 կգ գոմեշի մսի բրկետ վեց կազմակերպությունների կողմից՝ «Ալեքս Գրիգ»՝  61,2%. «Պարգեւ», «Մոկոնաց» (9,5%), «Արմեն Համիկ եղբայրներ» (6,5%), «Ունիվերսալ Ավան» (3,5%) և Մուշ ՍՊԸ 2,3 :

2012 թ. 9 ամսում Հայաստան է ներկրվել 5284 տոննա գոմեշի մսի բրիկետներ 5 կազմակերպությունների կողմից: Այս ընթացքում ամենաշատ գոմեշի միս է ներկրել «Պարգեւ» ՍՊԸ-ն:

Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի պարզաբանմամբ, գոմեշի միս ներկրում են այն կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ, միջազգային ստանդարտներին համապատասխան սեփական սպանդանոց, մսի վերամշակման արտադրամաս, սառցարան:
Գոմեշի մսի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է Հնդկաստանում ՀՀ սննդի անվտանգության ծառայության ներկայացուցչությունը:

«Որ հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել ինձ՝ կապելով իմ անունը Հնդկաստանից գոմեշի միս ներկրող ընկերությունների հետ: Ուզում եմ ձեզ տեղյալ պահել, որ թվարկված այս հինգ ընկերությունների հետ որևիցե առնչություն ես չունեմ: Ոչ ընկերներ, ոչ բարեկամներ, ոչ թաքնված անձինք այս ընկերությունների ետեւում ինձ հետ կապված չկան: ևվ այս հինգ ընկերություններն էլ հայտնի անուններ են մեր երկրում»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

Թողնել պատասխան

Back to top button