Խաղաղության գյուղում խաղաղ չէր, մանկության մի ժամանակահատված փորձառություն էր. մարդկային հարաբերություններ, պատերազմի հետևանքներ, կյանքի, ապրելու համար պայքար, նոր աշխարհ, որի հետ ծանոթությունը փոխեց նրա ներաշխարհը:
Նա կարծում է, որ երեխային մանկությունից զրկում եմ մեծերի խնդիրները։ Կարևորը ծայրահեղության մեջ չընկնելն է․ թե՛ պարտության, թե՛ հաջողության ժամանակ այն կարող է ոչնչացնել մարդուն։ Ասում է՝ պարտությունները հավերժ չեն, դրանք սովորեցնում են, որ յուրաքանչյուր խնդիր կարող է մեզ ավելի լավը դարձնել, եթե փորձենք դասեր քաղել:
Նշում է, որ յուրաքանչյուր մարդ մի շատ լավ վեպի նյութ ունի. ամեն մեկն իր կյանքի գլխավոր հերոսն է, հետաքրքիր են նաև երկրորդական և երրորդական կերպարները, որովհետև հաճախ նրանք են որոշողը: Արձակագիր Գրիգի «հաջողության նոտան»։