

Նա տիրապետում էր խեթերենին, ուրարտերենին, պալայերենին և բազմաթիվ այլ լեզուների։ Գրիգոր Ղափանցյանը ծնվել է Աշտարակում, ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետը։ Աշխատել է Գևորգյան ճեմարանում, մասնակցել Անիում Մառի կազմակերպած պեղումներին։
1921 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս է և հիմնադիրներից։ Հայերենի ծագման և ցեղակցության վերաբերյալ զարգացրել է տեսություն, ըստ որի հայոց լեզվում առկա է երկու շերտ՝ հնդեվրոպական և տեղական։ Հիմնականը տեղականն է։
Նրա աշխատությունները, որոնք գրված են օտար լեզուներով, հայտնի են աշխարհի բոլոր նշանավոր լեզվաբաններին և հայագետներին։ Նա փորձել է նաև տեսականորեն հիմնավորել լեզուների խաչավորման տեսությունը՝ հայոց լեզվի միջոցով։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ էր։ Դուստրը նկարչուհի Արփենիկ Ղափանցյանն էր։