Գեղարվեստական արժեք ներկայացնող իրերն ինչպե՞ս փրկել կորստից և վերադարձնել կյանք։ Դա հեշտ բան չէ, սակայն հենց այս գործի նվիրյալներն են վերականգնող-ռեստավրատորները։ Հաճախ տարիներ տևող տքնաջան աշխատանքի արդյունքում «բուժվում» են կտավներ, կիրառական արվեստի նմուշներ, նկարների շրջանակներ և շատ այլ իրեր։
Հաղորդման ընթացքում կծանոթանանք Հայաստանի ազգային պատկերասրահի վարպետ ռեստավրատորների, նրանց աշխատանքների ու խնդիրների հետ։