Վերնատուն

Լուսանկարը՝ ճշմարիտ տեղեկությո՞ւն, թե՞ կեղծիք տարածելու միջոց․ «Վերնատուն»

Շատ հաճախ մեկ լուսանկարը կարող է ավելին պատմել՝ տեղեկատվական և հուզական մակարդակում, փոխանցել ամենաճշգրիտ տեղեկությունը, բացահայտել ճշմարտությունը։ Սակայն կարող է լինել նաև հակառակը․ լուսանկարի ազդեցիկությունը երբեմն կարող է օգտագործվել մանիպուլյատիվ նպատակներով՝ վերածելով այն քարոզչությանը ծառայող գործիքի, կեղծիք տարածելու միջոցի և այլն։

Վահե Բուդումյանի հետ քննարկում ենք լուսանկարչության դերը մեր օրերում, բացահայտում ենք, թե ինչպե՞ս խմբագրվեց հեղինակավոր World Press Photo մրցույթում հաղթած լուսանկարը և ինչպե՞ս կարելի է ճանաչել լուսանկարչական կեղծարարությունը։ «Հասարակությունը որևէ «իմունիտետ» չունի լուսանկարչական կեղծարարության հանդեպ, մեզ հանգիստ կարելի է խաբել լուսանկարների միջոցով»,– ասում է Վահե Բուդումյանը։

Back to top button