ԿարևորՀասարակություն
Ադրբեջանցիները Սև լճի տարածքում առաջ են եկել, հարձակում չի եղել․ Գորիսի փոխքաղաքապետ
Ադրբեջանցիները Սև լճի տարածքում առաջ են եկել և տեղակայվելու փորձ են կատարել։ Լուրը «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատեց Գորիսի փոխքաղաքախպետ Մենուա Հովսեփյանը։
Նա նշեց, որ որևէ միջադեպ չի եղել, վիրավորներ չկան։ Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Իշխանասարի ուղղությամբ հարձակումներ են եղել։
«Հարձակում չի եղել, ուղղակի գիշերը լավ առաջ են եկել, բայց այս պահին 1–ին բանակային կորպոււսը բանակցություններ է վարում, որպեսզի ադրբեջանական ուժերը հետ գնան դեպի քարտեզով նախատեսված դիրքերը», – ասաց փոխքաղաքապետը։
Սև լճի տարածքում գտնվող արհեստական ջրամբարից է իրականացվում համայնքի ոռոգման ջրի ջրամատակարարումը։
Սպասվում է, որ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն կտարածի այս կապակցությամբ։