Կրթության տեսչական մարմնում ամփոփել են նախորդ տարիների ուսումնասիրությունների արդյունքներն ու փաստում՝ աշակերտները մաթեմատիկա առարկան լավ չգիտեն: Իրավիճակը բավականին մտահոգիչ է:
Խնդիրը ավելի բարդացրել են համաճարակը, պատերազմը, սովորողների կրթության իրավունքը լիարժեք չի իրականացվում, ինչը ևս բացասական է ազդում կրթության որակի վրա:
Ուսուցիչները համոզված են, որ խնդիրը համակարգային է և կրթության նոր չափորոշիչները ևս լիարժեք չեն բավարարում օրվա պահանջները:
Զրույց Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի, Երևանի թիվ 182 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նաիրա Ղումաշյանի, Երևանի թիվ 185 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Մարինե Մովսիսյանի, Երևանի թիվ 196 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Անահիտ Ղուկասյանի հետ։