Պատմագիտության մեջ երկու հակադիր բնորոշում է տրվել 1921-ի փետրվարյան իրադարձություններին՝ համաժողովրդական ապստամբություն և փետրվարյան ավանտյուրա:
Այս հարցում անաչառ մոտեցում է որդեգրվել վերջին շրջանում:
Իրականում Հայհեղկոմի իրականացրած քաղաքականության հետևանքով հօդս ցնդեցին ժողովրդի ակնկալիքները:
Մարդիկ սպասում էին, որ նոր իշխանությունները կապահովեին երկրի անվտանգությունը, կստեղծեին ապրելու համար նորմալ պայմաններ:Սակայն սպասումները չարդարացան։
Ապստամբությունն սկսելու համար կային անհրաժեշտ սոցիալ-տնտեսական ու քաղաքական նախադրյալներ: Այն շուտով վերածվեց քաղաքացիական կռիվների և հաջողության չհասավ տարբեր պատճառներով:
Դրան հետևեց Մոսկվայի պայմանագիրը, որով Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան Հայաստանը բաժանեցին իրար մեջ: Ապստամբության ազդեցության և մասնավորապես Գարեգին Նժդեհի շնորհիվ Զանգեզուրը մնաց արդեն փոքրացված սահմաններով Հայաստանի կազմում:
Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը: «Փետրվարյան ապստամբությունը»՝ մաս 5-րդ: