Այս մասնագիտությանը կենդանություն է պարգևում փոքրիկ, հրաշագործ ասեղը, վառ երևակայությունն ու հմուտ վարպետությունը: Անժելա և Անահիտ Աբգարյան քույրերը տասնամյակներ շարունակ զբաղվում են ասեղնագործությամբ:
Սովորել են մանկուց՝ իրենց տատիկից և մայրիկից, հետագայում զբաղվել հայկական ասեղնագործության տարբեր դարաշրջանների դպրոցների ուսումնասիրությամբ` վերծանելով հայկական ասեղնագործության ավանդույթները:
Քույրերն ունեն մի մեծ երազանք. ստեղծել ասեղնագործության դպրոց` իրենց հարուստ գիտելիքները փոխանցելու համար:
Դարերի խորքից եկող, բայց միշտ իր արդիականությունը պահպանող այս յուրահատուկ մասնագիտության նրբությունների ու բարդությունների շուրջ զրույց ասեղնագործության վարպետներ Անժելա և Անահիտ Աբգարյան քույրերի հետ: