Հասարակություն

Ադրբեջանը մտադիր է Հայաստանի դեմ դատական հայց ներկայացնել միջազգային դատարան

Ադրբեջանը մտադիր է Հայաստանի դեմ դատական հայց ներկայացնել մարդու իրավունքների դատարան: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս երկրի փոխվարչապետ, փախստականների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովն ասել է, թե Բաքուն մտադիր է Երևանից փոխհատուցում պահանջել «ադրբեջանական տարածքների բռնազավթման համար»:

Պաշտոնյան ասել է, որ այժմ իրենք միջազգային փարձագետների մասնակցությամբ փորձում են որոշել փոխհատուցման չափը: Գործընթացն ըստ պաշտոնյայի, նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ, իրականացվելու է միջազգային մակարդակով: Հասանովը պարզաբանել է, որ ադրբեջանական կողմը մինչ այժմ այդ քայլին չի գնացել, քանի որ հուսով էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց տեսնել:

Back to top button