Միջազգային

Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել երկրի ԱԳՆ՝ Մոնսերատ Կաբալյեի՝ Արցախ կատարած այցի առիթով

Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել երկրի արտգործնախարարություն՝ աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեի՝ Արցախ կատարած այցի առիթով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ երեկ հանրահայտ օպերային երգչուհին Ստեփանակերտում էր, որտեղ նրան ընդունել է  Լեռնային Ղարաբաղի նախագահը: Կաբալիեի երևանյան համերգը կկայանա հունիսի 9-ին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում: Չի բացառվում, որ աշխարհահռչակ երգչուհին Լեռնային Ղարաբաղ այցելության պատճառով, Բաքվի որդեգրած քաղաքականությանը համապատասխան, Ադրբեջանում հռչակվի անցանկալի անձ:

Back to top button