Հասարակություն

ԱԺ նախագահը Ռիգայում է

Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Լատվիան կճանաչի ու կդատապարատի Հայոց Ցեղասպանությունը:

«2015թ.-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է և հույս ունեմ, որ Լատվիան, ինչպես աշխարհի երկու տասնյակից ավել երկրներ, կճանաչի և կդատապարտի ոչ միայն հայերի, այլ ողջ մարդկության դեմ իրագործված այդ ոճրագործությունը»,-ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նշել է ԱԺ նախագահը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին: Զրուցակիցները հանոզմունք են հայտնել, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ բանակցային ճանապարհով:

Նույն աղբյուրի հաղորդմամբ, Հովիկ Աբրահամյանը տիկին Աբոլտոնիային պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է: Հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանը և Սոլվիտա Աբոլտինան լրատվամիջոցների համար հանդես են եկել հայտարարությամբ, ապա շրջայց կատարել Լատվիայի խորհրդարանի շենքում:

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները այցելել են Ազատության հուշահամալիր, որը հանդիսանում է Լատվիայի անկախության խորհրդանիշը: Հուշակոթողի մոտ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ներկայությամբ տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, հնչեցին երկու պետությունների օրհներգերը:

Նշենք, որ երեկ Ռիգա մեկնած ԱԺ պաշտոնական պատվիրակության կազմում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Վոլոդյա Բադալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Back to top button