ԿարևորՀասարակություն

Բնապահպանական, թե՞ քաղաքական ակցիա. Թուրքիայի իրադարձությունները` հայ թուրքագետների աչքերով

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Թուրքիայի խոսելաոճը արևմուտքի և Միացյալ Նահանգների հետ փոխվել էր վերջին շրջանում, և բնապահպանական շարժումը զգաստացնող մեսիջ է իր մեջ պարունակում, վերլուծելով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները` ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Թուրքագետ Արտակ Շաքարյանը Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններում տեսնում է նաև բողոք`ուղղված վարչապետ Էրդողանի դեմ:

Թուրքիայում սկիզբ առած կանաչների շարժումը կարող է քաղաքական գործոնի վերածվել, ինչն արդեն հասկացել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, որը սակայն ոչ մի կերպ չի ուզում հասկանալ էքսցենտրիկ վարչապետ Ռեջեպ Էրդողանը: Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը արևմուտքի և Միացյալ Նահանգների միջամտություն է տեսնում, հիմնավորումն այն է, որ բնապահպանական կազմակերպխությունները սնվում են հենց արևմուտքից: Այս ամենը զգաստացնող նշանակություն ունի, և Էրողանի ագրեսիվ պահվածքի պատասխանն է, կարծում է արևելագիտության ինստիտուտի փոխտնօրենը.
«Էրդողանը սանձարձակ է իրեն պահում վերջին շրջանում հատկապես: Իրադարձությունները ցույց տվեցին Թուրքիայի կեղծ ժողովրդավարության դեմքը, ինչը ցույց է տալիս, որ Անկարան չէ որ պետք է Սիրիային ժողովրդավարության բացակայության համար քննադատի»:

Բնապահպանական այս շարժման ընթացքում թուրքագետի համար հատուկ ուշադրության է արժանի զինվորականների գործելաոճը, ինչը որոշակի հիմք է տալիս ենթադրելու, որ Էրդողանի ազդեցությունը թուլացել է: Սա ոչ միայն բնակահպանական, այլ համաթուրքական բողոքի ակցիա է:

Թուրքագետ Արտակ Շաքարյանը հետևելով մեր արևմտյան հարևան երկրում տեղի ունեցող իրադարձություններին նույնպես եզրահանգում է, որ ձախակողմյան ուժերը համախմբվել են Էրդողանի դեմ: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները դեռ վաղ է ասել, սակայն պետք է հիշել, որ Թունիսում ամեն ինչ սկսվեց կանաչի վաճառողի սպանությունից, ակնարկեց Ռուբեն Մելքոնյանը:

Կանաչների շարժմանը մասնակցում են նաև հայերը: Թուրքիայում հայտնի հայ մտավորականներն էլ կանգնած են բնապահպանների կողքին.«Ուշադիր աչքն այստեղ հայկական թել կգտնի»:
Սակայն այստեղ չպետք է բացառել իրադարձությունների զարգացման մի տարբերակ, ըստ որի Էրդողանը շեղի շարժման ուղղությունը դեպի հայերը կամ հույները, նկատեց Արտակ Շաքարյանը: Համենայն դեպս պատմության մեջ նման օրինակներ կան, ասաց:

Back to top button