Դեղերի գներն ուսումնասիրվում են


ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Դեղերի փորձագիտական կենտրոնը շարունակում է պարբերաբար ուսումնասիրել հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաև բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դեղերի ներմուծման (ինվոյսային) և մեծածախ գները`ըստ ներկրող առանձին կազմակերպությունների:
Ուսումնասիրությունների արդյունքները յուրաքանչյուր երկու ամիսը մեկներկայացվում են նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովին։
2013 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ մասնավորապես «Պրեստարիում 5մգ և 10մգ», «Պրեստարիում կոմբի արգինին», «Պրեստանս», «Նոլիպրել ֆորտե արգինին», «Դետրալեքս», «Պրեդուկտալ MR». «Էսենցյալե ֆորտե Ն», «Տաֆլոտան» դեղերիինվոյսային գինը նվազել է 5%-ով, սակայն նույն ժամանակահատվածում դրանց մեծածախ գինն աճել է միջինը 6,4 %-ով: Գների տատանումների հիմնական պատճառ կարող են հանդիսանալ արտադրողի կողմից գների փոփոխությունը և արտարժույթի փոխարժեքի փոփոխությունը: Մինչդեռ 2013 թվականի վերջին երկու ամսվա ընթացքումոչ արտադրողն է գների փոփոխություն կատարել և ոչ էլ արտարժույթիփոխարժեքնէականորեն փոխվել:
Փորձագետների տվյալներով` ապրիլ-մայիս ամիսների ընթացքումնշված դեղերի մեծածախ գների աճ չի արձանագրվել: Ընթացիկ տարվա սկզբից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում նկատվումէգներիտատանումներիաստիճանիհամեմատականնվազում` կախվածարտարժույթիփոխարժեքիկայունացմանհետ: 2013 թվականի մայիսի 31-ի դրությամբ դեղերի գների նոր բարձրացում տեղի չի ունեցել: