

2013թ. մայիսի 23-ին Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կաթի փոշի՝ 22874 կգ մաքուր քաշով, ծագման երկիրը՝ Բելգիա: Այս մասին տեղեկացնում են Սննդի անվտանգության պետական ծառայությունից: Բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով Բագրատաշենի սահմանային հսկիչ կետում ձևակերպվել է ՀՀ ներմուծվող բեռի տնօրինման արգելման կարգադրագիր: Երևանի սահմանային հսկիչ կետի տեսուչի կողմից բեռի զննման ժամանակ պարզվել է, որ բեռի պիտանիության ժամկետի լրանալուն մնացել է 1 օր:
Բեռի ներմուծումն արգելվել է՝ համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի: