Ադրբեջանի ԱԳՆ.ԼՂՀ անկախության ճանաչումը` սադրանք
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ԱՄՆ Լուիզիանա նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը որակել է որպես սադրանք: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ այդ քայլը վնասելու է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
«Նահանգների օրենսդիրների նման քայլերը սադրիչ են և նպատակ ունեն վնասել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը »,- հայտարարել է Աբդուլաևը:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ամերիկյան Լուիզիանա նահանգի օրենսդիր մարմնի Սենատը (Վերին պալատ) ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին բանաձև, ինչպես նաև դիմել է ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին՝ կոչ անելով աջակցել ԼՂՀ «ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը»։ Այդպիսով՝ Լուիզիանան դարձավ ամերիկյան 4-րդ նահանգը(Մեյնից, Ռոդ Այլենդից, Մասաչուսեթսից հետո), որի օրենսդիր մարմինը ճանաչում է Արցախի անկախությունը: