Խոշոր ավտովթար Երեւան-Սեւան ավտոճանապարհին.կան զոհեր


Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում այսօր տեղի է ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց տեղափոխված 6 տուժածներից 52-ամյա Արմինե Սահակյանը մահացել է, հայտնել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից: Մյուս 5 տուժածների վիճակը, ինչպես Ռադիոլուրին հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը, տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար: Հիշեցնենք, որ այսօր ժամը 08.04-ին ահազանգ էր ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում իրար են բախվել «Մերսեդես Պրինտեր» մակնիշի միկրոավտոբուսը եւ «ՎԱԶ 21 012» մակնիշի ավտոմեքենան: Միկրոավտոբուսը շրջվել է:
Դեպքի վայր են մեկնել Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Փրկարար Ծառայության օրվա պատասխանատու փրկարար ծառայության գնդապետ Ա.Վարդանյանը և ուրիշներ: Տուժածները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: «Մերսեդես Պրինտեր» միկրոավտոբուսի վարորդ՝ 51-ամյա Աշոտ Ռաֆյանը, ուղեւորուհիներ՝ Ելենա Օխիկյանը եւ Հայկանուշ Սահակյանը տեղափոխվել են Աբովյան քաղաքաի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: Իսկ 6 տուժած տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: