Վերլուծական

Իրանի ընտրությունները արտաքին քաղաքական արմատական փոփոխություններ չեն բերի

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Հունիսի 14-ին Իրանում տեղի կունենան նախագահական ընտրություններ:  Գործող օրենքի համաձայն՝ այս երկրում նախագահի պաշտոնին կարող են հավակնել միայն մահմեդականություն դավանող 50-75 տարեկան անձինք: Իրանի նախագահի թեկնածուների ցանկում կանայք լինել չեն կարող:
Ինչպես պարզաբանում է իրանահայ լրագրող  Ռուբիկ Մինասյանը, Իրանում նախագահի թեկնածուն պետք է լինի ռաջոլ ,այսինքն՝ առաջնորդ, իսկ կինը առաջնորդ լինել չի կարող:
Նախագահի պաշտոնի համար իրենց թեկնածությունն էր առաջադրել 686 մարդ: Արդեն հայտնի են այն ուծի անունները, ովքեր պահապանների խորհրդի որոշմամբ կմասնացեն առաջիկա ընտրություններին։
Մինչեւ վերջնակն տվյալների հրապարակումը՝ տեղական լրատվամիջոցներում շրջանառվում էին լուրեր, որ ցուցակում ընդգրկված կլինեն  նաև Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի և նախագահ Ահմադինեժադի մտերիմ ընկերոջ` Ռահիմ Մաշաինի անունները, սակայն պահապանների խորհուրդը նրանց թեկնածությունը չի հաստատելը տարիքային սահմանափակումներից ելնելով։
Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ևս չէր  կարող առաջադրել իր թեկնածությունը, քանի որ նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է հունիսին:
Ռուբիկ Մինասյանը նշում է , որ  հայ-իրանական հարաբերությունները որևէ փոփոխություն չեն կրի ութ թեկնածուներից յուրաքանչյուրի ընտրության դեպքում: Իրանի արտաքին քաղաքականության մեջ արմատական  փոփոխություններ  չեն սպասվում։

Իրանահայ լրագրողի խոսքով՝ բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերը գրեթե նույնությամբ կրկնում են միմյանց, տարբերությունը միայն տնտեսական ոլորտին վերաբերող աննշմար դետալներն են: Այնպես որ՝ ներկայացված ծրագրերը որպես հասարակությանը  կողմնորոշող լուրջ գործոն  նա չի համարում: Իրանում նախագահի ընտրության հարցում ամենածանրակշիռ գործոնը շարուանկում է մնալ հոգևոր առաջնորդի խոսքն ու նախապատվությունը։

Back to top button