ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի հետ: Խորհրդարանում նախատեսված է նաև նրանց համատեղ ասուլիսը: Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակությունը, հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանի հրավերով քառօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել երեկ երեկոյան: ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նախագահի, Գարեգին Բ-ի, փոխվարչապետի և արտգործնախարարի հետ: Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան:
մեկ րոպեից էլ քիչ