Քաղաքական

Ինչպիսի՞ ճակատագիր կունենա Արմեն Մարտիրոսյանի դեմ բռնության գործով քրեական գործը

Լիլիթ Աղբալյան

«Ռադիոլուր»

Երեւանի ավագանու ընտրություններով ավարտվեց մեկ տարվա ընտրական մարաթոնը, որն սկսվել էր 2012- ի խորհրդարանական ընտրություններով։
Մայրաքաղաքային ընտրությունները դիտարկող Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների Կոնգրեսի պատվիրակությունը` զեկուցող Ստյուարտ Դիքսոնի ղեկավարությամբ (Միացյալ Թագավորություն, ILDG), ինչպես նաև ԵՄ տարածաշրջանների հանձնաժողովի երեք անդամներ եղան 13 ընտրատարածքների ավելի քան 100 ընտրատեղամասերում դրանց բացման պահից մինչև փակումը՝ ներառյալ քվեների հաշվման գործընթացը: Ավագանու ընտրության հաջորդ օրն իսկ Դիքսոնը ներկայացրեց դիտորդական առաքելության նախնական զեկույցը:
Եվրոպացի դիտորդները որոշ առաջընթաց էին գրանցել նախորդ ընտրությունների համեմատ` հակակոռուպցիոն միջոցառումների առումով։
«Բացառությամբ մի քանի միջադեպերի, քվեարկությունը իրականացվում էր խաղաղ և ընտրությունները տեխնիկապես նախապատրաստված էին: Քվեարկության գաղտնիությունը պահված էր»,- նշեց Դիքսոնը:
Սակայն սրա հետ մեկտեղ՝ պետք է արձանագրենք մեկ փաստ, որ տեղի ունեցավ մայրաքաղաքի ընտրությունների քարոզարշավի սկզբնական փուլում՝ ապրիլի 9- ին՝ ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը օրը։
Այդ օրը երդմնակալության արարողություն էր կազմակերպել նաեւ ընտրություններում երկրորդ տեղը գրաված թեկնածուն՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Այդ օրը հանրապետության երկրորդ քաղաքից՝ Գյումրիից Երեւան էին եկել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանի գլխավորած ընդդիմության կողմնակիցների քայլերթի մասնակիցները։
Ազատության հրապարակում ,այլընտրանքայինե երդմնակալությունից հետո ընդդիմության կողմնակիցները ուղեւորվեցին Բաղրամյան պողոտա՝ դեպի նախագահական նստավայր։ Սակայն այստեղ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախման ընթացքում ոստիկաններից մեկը բռնություն էր կիրառել ԱԺ նախկին պատգամավորի, եւ Երեւանի քաղաքապետի թեկնածուի նկատմամբ։
Իր հետ կատարված դեպքի առթիվ Արմեն Մարտիրոսյանը դիմեց ոստիկանութուն` որպես ապացույց դիմումին կցելով ծեծի` պատահաբար, քաղաքացիներից մեկի կողմից կատարված տեսագրությունը, ուր հստակ երևում էին ոստիկանի բիրտ գործողությունները:
Արդյունքում՝ Հատուկ քնչական ծառայությունում հարուցվեց քրեական գործ, որն այժմ ընթացքի մեջ է։
Արդյոք Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ բռնությունը ընդդիմադիր զանգվածի խախտված իրավունքները չեն և իսկապես քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառելը շատ ոստիկանների համար դեռևս շարունակում է պաշտոն զբաղեցնելու հնարավորություն դիտվել: Հարցերը կստանան իրենց պատասխանները քննության արդյունքներից, ապա եւ դատավարությունից հետո:

Back to top button