ԿարևորՔաղաքական

Չնայած առողջական վիճակին` Հայրիկյանն այս տարի եւս նշեց Առաջին Հանրապետության օրը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ամեն տարի մայիսի 28-ին այցելում է Արամ Մանուկյանի, ԱՄԿ հիմնադիր Հայկազ Խաչատրյանի եւ ԱԻՄ հիմնադիրներից, ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի շիրիմներին: Հավատարիմ մնալով այդ ավանդույթին` Հայրիկյանն այսօր էլ այցելել է նրանց շիրիմներին, իր հարգանքի տուրքը մատուցել, նաև հանդիպելով լրագրողների հետ խոսել է օրվա խրհրդի, մայիսյան հաղթանակների և դրանց կարևորության մասին: Մի շարք այցելություններից հետո Հայրիկյանը ԱԻՄ-ականների հետ միասին իր ամառանոցի այգում նշել է այսօրվա տոնը:

Մայիսի 28-ը մեր ազգային խորհրդանիշներից է. oր, որը շատ մեծ դերակատարություն ունի մեր ժողովրդի կյանքում, ասում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Եվ ընդհանրապես` ազգային խորհրդանիշները ցույց են տալիս արժեքային համակարգ և ուղեցույց են ապագայի համար, նկատեց նա: Անդրադառնալով օրվա խորհրդին` Հայրիկյանը նշեց, որ 1919 թվականին մայիսի 28-ը պաշտոնապես հռչակվել է որպես Հայաստանի անկախության օր: Սակայն տարիներ անց քաղաքական կյանքին տիրացած ՀՀՇ-ականները այդ օրը կոչեցին Առաջին Հանրապետության օր, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հիշեցրեց ԱԻՄ առաջնորդը:

Այսպիսով` շնորհավորելով բոլոր հայրենակիցներին Հայաստանի անկախության վերականգնման օրվա առթիվ՝ Հայրիկյանը նշեց, որ դրանով բոլերովին էլ չի նսեմացվում սեպտեմբերի 21-ը, քանի որ այն ազգի ինքնորոշման օրն է:
Հիշեցնենք, որ ամեն տարի այս օրը Պարույր Հայրիկյանը այցելում է Արամ Մանուկյանի, ԱՄԿ հիմնադիր Հայկազ Խաչատրյանի եւ ԱԻՄ հիմնադիրներից, ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի շիրիմներին: Այս առումով բացառություն չէր նաև այս տարին:

Թեև Հայրիյանը դեռևս լիարժեք չի ապաքինվել, դա իրեն չխանգարեց իր հարգանքի տուրքը մատուցել նշված անձանց հիշատակին: Ավելին, երեկոյան էլ նախատեսում է տոնը շարունակել իր ամառանոցում ԱԻՄ-ականների հետ միասին: «Ռադիոլուր»-ի հարցին, թե ինչպիսի ինքնազգացողություն ունի ԱԻՄ առաջնորդը և որ փուլում է բուժումը, Հայրիկյանը պատասխանեց, որ չի ցանկանում նման պայծառ օրով խոսել մանրուքներից:

Back to top button