Միջազգային
Անկարայում դանակով հարձակվել են համբուրվող զույգերի վրա
Թուրքիայի մայրաքաղաքում՝ Անկարայում, իսլամ արմատականները դանակներով հարձակվել են մետրոպոլիտենում բողոքի ակցիայի մասնակիցների վրա։
Մոտ 100 զույգեր հրապարակավ եւ միաժամանակ համբուրվում էին՝ բողոքելով նման գործողություններն արգելելու իշխանությունների որոշման դեմ։ Արմատականների հարբակման արդյունքում առնվազն մեկ մարդ վիրավորվել է դանակի հարվածից։
Հարձակվողները եղել են մոտ 20 հոգի եւ «Ալլահ աքբար» կոչերով հարձակվել համբուրվողների վրա, հաղորդում է Middle East Online ։