Հասարակություն
Վրացական «Oբյեկտիվի» եթերում այսուհետ կհեռարձակվի հայկական հաղորդում
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի
«Օբյեկտիվի» մեդիա միավորումը սկսել է հեռարձակել հայկական հաղորդում: Մեկ ժամ տևողությամբ հաղորդումը միաժամանակ եթեր կհեռարձակվի «Oբյեկտիվի» ռադիոյով և նույնանուն հեռուստաալիքով: Այնուհետև ձայնագրված տարբերակը կտեղադրվի www.obieqtivi.net կայքում: Հայկական հաղորդումը, հաղորդավար Գիրոգի Էլիբեկովի խոսքով, անդրադառալու է հայ-վրացական հարաբերություններին ու վիրահայ համայնքին վերաբերող հարցերին:
Առաջին հաղորդումը, որ եթեր է հեռարձակվել անցած շաբաթ օրը, հյուրընկալել էր Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանին: Վերջինս խոսել է վիրահայերի ինտեգրացման գործընթացի և Վրաստանում գործող հայկական դպրոցների մասին: