Ի՞նչ անել, մարկենտինգային ի՞նչ գործիքներ կիրառել բիզնեսը շարունակելու համար, որպեսզի համավարակի տարածման այս փուլում գործարարը դուրս չմղվի շուկայից։
Այսօր աշխարհում արտադրանքն իրացնելու խնդիր կա, ՙՄտքերի խաչմերուկ՚ հաղորդման ժամանակ ասել է ՙԱրտ Լանչ՚ ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը:ՙ21-րդ դարում, երբ տեխնոլոգիական միտքն անսահմանափակ է, ցանկացած արտադրություն կազմակերպելն իրագործելի, խնդիրներ են առաջանում դրանք իրացնելու հարցում՚,- ասում է գործարարը, եւ նշում, որ այսօր կանխիկ գումար շատերը չունեն, արված խնայողություններն այս ամիսների ընթացքում ընկերություննների կողմից ներդրվել են բիզնեսում։ ՙՑանկացած առեւտրային աշխատանքում ներգրավված օղակ՝ գործարար, մատակարար ընկերություն, ապրանք ներմուծող, պետք է թելադրվող իրավիճակային պայմաններում հարմարվողական գործելաոճ որդեգրեն»,– ընդգծում է գործարարը։ Իր փորձը հաշվի առնելով՝ առաջարկում է չորս գործիք՝ շուկայում մնալու համար.
- Չթերագնահատել հաճախորդին, լսել նրա կարծիքը
- Պահպանել բիզնեսի նկատմամբ վստահությունը
- Կիրառել ճկուն, հարմարվող մարկենտինգային գնային քաղաքականություն
- Ունենալ պրոֆեսիոնալ մասնագիտական թիմ
Իրավիճակի կայնուցում առեւտրային շուկայում նա սպասում է սեպտեմբերին: Ըստ գործարարի՝ ամռան ամիսներին ապրանքի իրացվելիության խնդիր մշտապես արձանագրվել է, ուղղակի այսօրվա վիճակի հետ դրանք անհամեմատելի էին։