Դանիան դարձավ «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթի հաղթողը՝ այսօր շվեդական Մալմյո քաղաքաում տեղի ունեցած մրցույթում: Դանիացի երգչուհու՝ Էմիլի դե Ֆորեստի «Only Teardrops» երգը, ողջ Եվրատեսիլի պատմության ընթացքում հաղթող ճանաչվեց մինչեւ քվեարկության ավարտը: Երգն ստացավ 281 միավոր: Երկրորդ հորիզոնականում Ադրբեջանի մասնակիցն էր, իսկ երրորդ տեղում՝ Ուկրայինայինը: Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբը 18-րդ տեղում էր, 12 միավոր որեւէ երկրից չստացավ: Հավելենք, որ «Դորիանս»-ի ֆեյսբուքյան էջում խմբի տղաներն իրենց շնորհակալությունն են հայտնել բոլոր երկրպագուներին մրցույթից առաջ եւ հետո ցուցաբերած մեծ աջակցության համար: «Մենք հիանալի հոգեվիճակում ենք, որովհետեւ այս մրցույթը պարզապես մի էջ էր մեր կարիերայում»:
Նմանատիպ հոդված
«Սինոփսիս Արմենիա»-ն 20 տարեկան է․ վարչապետը ներկա է գտնվել ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությանը
9 Հոկտեմբերի, 2024, 21:49
Վարչապետի մոտ քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները
9 Հոկտեմբերի, 2024, 20:06
Կարդացեք նաև
Close