ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ մայիսի 12-ից 18-ն ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: