Հասարակություն
Հայաստանի երեք բացառիկ երիտասարդ հետազոտողների շնորհվել է Շվեյցարիայի կառավարության Գերազանցության կրթաթոշակ
Հայաստանի երեք բացառիկ երիտասարդ հետազոտողների շնորհվել է Շվեյցարիայի կառավարության Գերազանցության կրթաթոշակ: Հավաստագրերի շնորհման արարողությունը կկայանա «Լույս» հիմնադրամի գրասենյակում: Իր ներկայությամբ հանդիպումը կպատվի Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության
արտակարգ և լիազոր դեսպան, Նորին գերազանցություն պարոն Կոնստանտին Օբոլենսկին:
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի հետ միասին նա
պաշտոնապես կներկայացնի երեք կրթաթոշակառուներին և կշնորհի հավաստագրերը: