«Հայաստան. քարերի գաղտնիքը»`ԵԽ նախարարների կոմիտեում


Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նիստերի դահլիճի նախասրահում տեղի է ունեցել «Հայաստան. քարերի գաղտնիքը» ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը: Միջոցառմանը, ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ներկա են եղել ԵԽ գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ նախագահը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահը, ԵԽ նախարարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների ղեկավարները:
«Հայաստանը բարձր լեռների երկիր է, և բնական է, որ քարը մեզ համար գեղարվեստական առաջին արտահայտչամիջոց է, որը վերածվել է արվեստի լեզվի։ Եթե դա այն արվեստն է, որով հայ ժողովուրդը կարողացավ արտահայտել իր ստեղծագործ ոգին, ապա առաջին հերթին ճարտարապետության միջոցով։ Այն յուրահատուկ ձևով զարգացել է դարեր ի վեր՝ դառնալով համաշխարհային մշակույթի անբաժանելի մասը։ Եվ մենք ուրախ են այս ցուցահանդեսի միջոցով ներկայացնել այն Եվրոպայի խորհրդում մեր նախագահության շրջանակներում»,- միջոցառման ժամանակ ասել է Ստրասբուրգում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: