Զոհված զինծառայողի հարազատները զինվորի դին փորձում են բերել Երևան (ֆոտո)
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»-Սեւան
Մինչ Կառավարության շենքի դիմաց հավաքվել են խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները, Սեւան-Երեւան մայրուղու վար մեղմ ասած լարված իրավիճակ է: Այստեղ հավաքվել են ՊՆ ռազմական ոստիկանության պետավտոտոսչության աշխատակիցները, ճանապարհը փակել են քաղաքացիների համար: Նրանք չեն թողնում, որ լրատվամիջոցները մոտենան քիչ այն կողմ կանգնած քաղաքացիներին: Տեղեկացնենք, որ այսօր այստեղ են հավաքվել Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղի բնակիչները: Նրանց համագյուղացի Լյուքս Ստեփանյանը մահացել էր մայիսի 15-ին ՊՆ զորամասերից մեկում: Ժամկետային զինծառայողներից մեկը զորամասի ծխարանում կրակ էր բացել, ինչի հետևանքով ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանը մահացել էր:
Լյուքս Ստեփանյանի հարազատները չեն հավատում այս փաստարկին եւ այսօր վաղ առավոտից նրա հարազատները եւ համագյուղացիները որոշել են զինվորականի դին ի նշան բողոքի տեղափոխել կառավարության շենքի առջեւ, սակայն ոստիկանությունը փակել է ճանապարհը: Թե ինչու լրատվամիջոցներին թույլ չեն տալիս մոտենալ մահացած զինվորականի հարազատներին լրագրողների հարցին, ոստիկանները պատասխանել են .«Հրաման չկա»:
Հավելենք, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ընդառաջ են գնում զինվորականի հարազատներին: