Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հրաժարվում է մեկնաբանել Հայաստան ներկրվող գազի սակագնի բարձրացումը՝ բացատրելով դա առեւտրային գաղտնիքով։
«Ռեգնում» գործակալության հարցմանն ի պատասխան «Գազպորմից» պատասխանել են, որ «այժմ կողմերն աշխատում են 02.07.2008 թ.1, «Գազպրոմ էքսպորտի» եւ «ՀայՌուսգազարդի» միգեւ կնքված պայմանագրի 2013- ի ապրիլին ստորագրված լրացման համաձայն, որում ամրագրված է Հայաստան ներկրվող բնական գազի գինը (գինը տնտեսվարող սուբյեկտների առեւտարյին գաղտնիքն է)»։
«Ռեգնումը» նաեւ հիշեցնում է, որ «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսի սեփականատերը ռուսական «Գազպորմն» է, իսկ 20 տոկոսը՝ Հայաստանի կառավարությունը։