

«Դորիանս» ռոք խումբը, որը Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթում այս տարի ներկայացնում է Հայաստանը դուրս եկավ եզրափակիչ փուլ: Մայիսի 18-ին երգի մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանի մասնակիցներից բացի Մալմո արենա դուրս կգան նաեւ Հունգարիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Ֆինլանդիայի, Մալթայի և Հունաստանի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ այսօր 11-րդ համարի ներքո հանդես եկող մեր մասնակից Dorians խումբը՝ Գոռ Սուջյանի մենակատարմամբ հանդես եկավ Black Sabbath խմբի կիթառահար Թոմի Այոմիի Lonely Planet երգով: