Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Հայաստանի մի շարք պետական բարձրագույն ուսումնական հաստատութոյուններում նոր ուսումնական տարվանից ուսման վարձավճարները կբարձրացվեն: Ուսման վարձերի կտրուկ փոփոխությունը ոլորտի տարբեր մասնագետնեի կողմից ընդունվել է ոչ միանշանակ:
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն այսօր անդրադառնալով վարձավճարների թանկացմանը, կասկած է հայտնել թանկացման հիմնավորումների վերաբերյալ։ Պաշտոնյաները հայտնում են, որ վարձավճարների թանկացմամբ պետք է բարձրացվի դասախոսների աշխատավարձը, սակայն քանի որ այդ աշխատավարձերն էական փոփոխության չեն ենթարկվելու, Անահիտ Բախշյանը չի հասկանում թե ինչի վրա են իրականում ծախսվելու գումարները:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ հայտնել է, որ վարձավճարների բարձրացումն այսօր դարձել է անհրաժեշտություն, քանի որ կրթության որակն ու դասախոսների աշխատավարձը կարող է բարձր լինել, միայն եթե բարձր լինեն ուսամն վարձերը։