Մշակույթ

Սարյանի թուն- թանգարանը կներկայացնի մոսկվացի նկարիչների գործերը

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Թանգարանային շաբաթն արդեն մեկնարկել է և Հայաստանի բոլոր թանգարաններն այդ միջոցառումներին պատրաստվում են յուրովի: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյան խոսքով` Սարյանի թանգարանն այդ օրն ունենում է տարեկան այցելուների կեսից ավելին: Այս տարի մշակութային օջախը կբոլորի իր 46-ամյակը:

Այս տարվա թանգարանային գիշերը Սարյանի տուն- թանգարանում մեկնարկելու է Մոսկվայից ժամանած նկարիչների ցուցահանդեսի բացմամբ։ Անցյալ տարի, երբ մոսկվացի նկարիչները հյուրընկալվեցին այստեղ, սիրահարվեցին  Սարյանի արվեստին ևւ լծվեցին   տուն-թանգարանին աջակցելու գործին, ասում է Ռուզան Սարյանն ու հավելում, որ վերջիններս  որոշեցին Հայաստանում  ստեղծած իրենց բնանկարներից Մոսկվայում կազմակերպել ցուցահանդես-վաճառք և հասույթը տրամադրել Սարյանի տուն-թանգարանին:

Ցուցահանդեսից հետո կլինի համերգ` Սվետլաննա Նավասարդյանի կատարմամբ: Միջոցառման շրջանակներում ցուցադրվելու է նաև Ռոզա Ֆրանգուլյանի վավերագրական ֆիլմը` նկարահանված 1958 թվականին: Միջոցառմանը մշակութային օջախը մասնակցելու է «Թանգարանը ոչ ֆորմալ կրթական միջավայր» խորագրով: Դպրոցականների և ուսանողների համար ներկայացվելու են կրթական ծրագրեր:

Այդ օրը արվեստասերները թանգարանում կարող են դիտել մոտ 300 աշխատանք: Առանձին կներկայացվի դերասանուհի Պաստուխովայի դիմանկարը, որը թանգարանին  նվիրել է «Խոլստ» նկարիչների միավորումը: Մայիսի 18-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն իր այցելուների առջև դռները կբացի ժամը 11-ից մինչև ուշ գիշեր: Մուտքն այդ օրը կլինի անվճար։

Back to top button