ԿարևորՏնտեսական

Գազի սակագին, կարկուտի հետեւանքներ, «Սպայկա» ընկերություն. կառավարության այսօր նիստում (լրացված)

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Գազի սակագնի բարձրացումը անխուսափելի է, հարց է, թե որքան կբարձրանա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր այսպես է պատասխանել կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անելուց հետո հանձնաժողով ուղևորված քաղաքացիներին: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հայտարարել է, որ «Կառավարությունը 30 տոկոսով կսուբսիդավորի գազի սակագինը, ավելին, սոցիալապես անապահով ընտանիքներն ստանալու են օժանդակություն, որպեսզի գազի սակագնի բարձրացումը նրանց ընտանեկան բյուջեի վրա բացասական ազդեցություն չթողնի»,- ասել է կառավարության ղեկավարը:

Բողոքի ակցիայի մասնակիցները, խոսելով սոցիալական ծանր խնդիրների մասին, չեն մոռացել հիշել, որ ընդամենը երկու օր առաջ Արմավիրի մարզում ուժեղ կարկուտից տուժած 43 համայնքների բնակիչները ևս հայտնվել են սոցիական ծանր վիճակում: Արմավիրցիներին անհանգստացնում են հատկապես բարձր տոկոսադրույքներով բարձր վարկերը: Գյուղատնտեսության նախարարությունը նրանց խորհրդատվական թերթիկներ է բաժանում, հավաքագրում է ճշգրիտ տվյալներ ՝բանկերից վերցրած վարկերի վերաբերյալ:

Երկու օր առաջ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և գազի սակագնի վերանայման վերաբերյալ հայտ ներկայացրեց: առաջարկելով գազի սակագինը 132 000 դրամից բարձրացնել ու դարձնել 221 000 դրամ: Ինչպես և սպասվում էր սա հասարական ալիք բարձրացրեց քաղաքացիների մոտ: Նրանց մի մասն այսօր իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին կառավարության շենքի առջև: «Հասարակության ընդվզումն է քաղաքականության դեմ, որ իրականացվում է Հայաստանում»,- ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսպես բնութարգրեց բողոքի ակցիան: «Ակցիայի նպատակն է իշխանություններին ստիպել, որպեսզի գիտակցեն իրենց պատասխանատվությունը»,- ասաց Մինասյանը:

«Մեր իշխանությունները ոչ միայն համարժեք քաղաքականություն չեն վարում, երկրում ստեղծված իրավիճակի, այլ նաև ունակ էլ չեն հասկանալու, գիտակցելու, որ այս քաղաքականությամբ, այս մոտեցումներով որևէ տեղ չի կարող Հայաստանն իբրև պետություն, ժողովուրդը որպես հասարակություն գնալ: Ակցիայի նպատական է նաև ստիպել, որպեսզի իշխանությունները, կլինի կառավարություն, երկրի նախագահ, կամ քաղաքական մեծամասնություն, գիտակցեն իրենց պատասխանատվությունը:
Պատգամավորի խոսքով` Հայաստանի տնտեսության բոլոր ոլոտներում այսօր ունենք լրջագույն խնդիրներ և պետք է դրանց լուծումները գտնել: «Գազի սակագնի բարձրացումը բերելու է հսկայածավալ գնաճի ձևավորման: Դրա համար նախ պետք է կասեցնել և չթողնել, որ գները բարձրանան: Նախ պետք է իրականացնել աշխատավարձերի և նպաստների բարձրացում, նոր անցում կատարել պլանավորված բարձրացմանը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Ակցիայի մասնակիցներից Արգիշտի Կիվիրյանը նշեց, որ գազի սակագնի հնարավոր բարձացմանը հաջորդելու են տրանսպորտի ու ոչ միայն թանկացմանը, որն էլ իր հերթին կհանգեցնի անկանխատեսելի հետևանքների:
«Գազի սակագնի բարձրացումը կարող է ժողովդրի ինքնաբուխ գործողությունների, սոցիալական բունտերի հասցնել: Մարդիկ ի վիճակի չեն լինի ապրել»:

«Գազի սակագինը բարձրանալու է, բողոքի ակցիայի մասնակիցներին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Հանձնաժողով քաղաքացիները ուղևորվեցին կառավարության շենքի մոտից: Այլ հարց է, թե որքանով դրանք կբարձրանան»,- ասաց: Ցանկությունը մեծ է, որ գազի սակագինը անփոփոխ մնա- իր ցանկությունը քաղաքացիներին փոխանցեց Նազարյանը, սա նաև նրա համար, որ սեփական գրպանը ևս հարված չստանար.«Իմ գրպանին էլ է դա հարված, բայց ինչպե՞ս ես դուք պատկերացնում,որ ընդհանրապես չբարձրանա: Հնարավո՞ր է դա, առաջարկություն արեք, միասին քննարկենք: Ընդահնարպես չբարձանալու տարբերակը ո՞րն է: Կա հայտ, ես ասում եմ այն, ինչ որ մենք այսօր ունենք իրականության մեջ, այո, գազի սակագինը, բարձրանալու է, ինչ չափով, դա մենք առաջիկա օրերին մենք մեր ինտերնետային կայքում կտեղադրենք, մինչև որոշում ընդունելը, հանրային լսումենր կկատարենք»:

Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի նախագահի նստավայր, նամակ հանձնեցին ու հեռացան: Իսկ մինչ այդ, հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը մեր երկրի բնակչությանը տեղեկացրեց, որ պաշտոնական նամակով դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
«Իմ նամակում, որ ես հղել եմ Ռոբերտ Նազարյանին, մենք արձանագրում ենք, որ ՀՀ կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը: Երկրորդը, ուզում եմ տեղյակ պահել մեր քաղաքացիներին , որ սոցիալապես անապահով ընտանիքները ստանալու են օժանդակություն, որպեսզի գազի գնի թանկացումը նրանց ընտանեկան բյուջեի վրա բացասական ազդեցություն չթողնի»:

Բողոքի ակցիայի մասնակիցները, խոսելով սոցիալակն խնդիրների մասին , չմոռացան հիշել, որ մի քանի օր առաջ Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով 43 գյուղերի բնակիչներ հայտնվել են սոցիալական ծանր վիճակում: Նրանք կորցրել են և բերքը, և հույսը,որ կկարողանան բանկերի գումարները վերադարձնել: Փոխարենը գյուղացիների ուսերին ծանրացել է բարձր տոսոկադրույքներով վարկերի բեռը: Ֆինանսական աջակցություն ակնկալող գյուղացիներին գյուղատնտեսության նախարարությունը խորհրդատվական թերթիկներ է բաժանում, դաշտային ուսուցումներ է իրականացնում, ոլորտի պատասխանատու Սերգո Կարապետյան.
« Նախնական գնահատականներով կարկտահարությունից տուժած 43 համայնքների վնասված տարախքները կազմում եմ 15-17 հազար դրամ: Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, վերջին մի քանի օրերին ներկրվող ամբողջ պարարտանյութը տրամադրվել է Արմավիրի մարզին, և այսօրվա վիճակով մարզին հատկացվել է նախատեսված ազոտական պարարտանյութի ամբողջ քանակը՝ յոթ հազար տոննա: իսկ դիզելային վառելանյութի երկու միլիոն 343 հազար հատկացումը կավարտվի առաջիկայում: Մեր կողմից հանձնարարական է տրվել համայնքային հանձնաժողովներին, հավաքագրել ճշգրիտ տվյալներ,կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների կողմից բանկերից վերցված վարկերի և դրանց չափերի վերաբեյալ՝ հետագայում որոշակի մոտեցումենր ցուցաբերելու համար»:

Հավելենք, որ գյուղատնտեսության նախարարին վարչապետը հանձնարարեց տեղեկատվությունը լրագրողներին մանրամասն ներկայացնել: Վերջինս, սակայն, կառավարությունից հեռացավ առանց որևէ հարցի պառասխանելով, ավելին զայրացած արձագանքելով իրեն սպասող լրագրողների հարցերին՝ նիստի ժամանակ ամեն ինչ ասել է պատճառաբանությամբ: Թե ինչպիսի դիքրորոշում կունենա կառավարությունը կոնկերտ վարկերի մասով, դեռ պարզ չէ, մի բան հստակ է, կառավարությունը կաջակցի երեկ ուշ գիշերից այրվող «Սպայկա» ընկերությանը:

Նախ գյուղատնտեսության նախարարը վարչապետի հանձնարարականով պետք է պարզի՝ արդյո՞ք հրդեհի հետևանքով այրվել է արտադրական շենքի սառնարանային տնտեսությունը.«Երևի մենք պարտավոր ենք միջամտել և սկսել աշխատանք «Սպայկա» ընկերության հետ, քանի որ դա էական նշանակություն է ունենալու այս տարվա մթերումների համար: Միգուցե մենք կարող ենք այլ արտադրական տարածքներ , որպեսզի նա ժամանակավորապես կարողանա մթերումները այլ տարածքներում կազմակերպի, որպեսզի այս հրդեհը գյուղատնտեսական աշխատանքներին վնաս չտա»:

Back to top button