Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
«Բարև Երևան» դաշինքը կվերցնի Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների արդյուքներով ստացած 6 մանդատը. այսօր լրագրողներին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա ասել է, որ որոշումը կայացրել են երեկ՝ ընդլայնված կազմով քննարկման ժամանակ: Դաշինքը զուգահեռաբար կշարունակի վարչական դատարանում ընտրությունների արդյունքների բողոքարկումը: Տիկին Բախշյանն ասել է, որ «Ժառանգության» 6 ներկայացուցիչները Երևանի ավագանիում երևանցիների լրտեսն են դառնալու:
«Մենք վերցնելու ենք այդ 6 մանդատը և դառնալու ենք մեր հասարակության, մեր երևանցիների լրտեսը քաղաքապետարանում: Մեր ներսում էլ կար քննարկում, առաջարկ չվերցնելու մանդատները, բայց որոշել ենք վերցնել: Այո, որոշումների ընդունման վրա չենք կարողանալու ազդել, բայց մի բան հաստատ է. բոլոր վտանգավոր որոշումների մասին 5 րոպե առաջ կիմանաք դուք»: