Տնտեսական

Երեկ տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել Արմավիրի մարզի գյուղատնտեսությանը

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Մայիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել Արմավիրի մարզի գյուղատնտեսությանը: Աղետի վնասները չի մեղմացրել նաև հակակարկտային կայանները, որոնք գործրկվել են անձրևի ժամանակ, սակայն օգուտ չեն տվել: արմավիրի մարզում երեկ կարկուտից հետո մի քանիտուժած գյուղերի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել, փակել են համայնքային և միջպետական նշանակության ճանապարհները և պահանջել կառավարության ուշադրությունը կարկտահարված գյուղացիական տնտեսությունների վրա:

Երեկ երեկոյան Արմավիրի մարզում են եղել գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու փոխնախարարները, Նրանք Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպել են բողոքի ակցիայի կազմակերպիչների հետ: Այսօր նրանք դարձյալ կլինեն Արմավիրի մարզի աղետից վնասված համայնքներում: Նշենք, որ մարզի գյուղացիական տբտեսությունների համար գարունն ամենադժվար ժամանակաշրջաննէ, նրանք աշխատանքների մեծ մասը կազմակերպում են պարտքով և վարկերով: Արմավիրի մարզի Շենավան համայնքը հաճախակի է վնասվում կարկուտից, թեև այս համայնքում կա 3 հակակարկտային կայան:

Back to top button