Քաղաքական

Քննարկվել են ֆինանսական եւ բանկային հատվածների զարգացման հարցեր

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների նախագահների այսօր Ստեփանակերտում կայացած հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական փոխգործակցությանը, ֆինանսական եւ բանկային հատվածների զարգացմանը:

«Երկուստեք նշվել է, որ տնտեսական կապերի շարունակական ընդլայնումը եւ խորացումը Հայաստանի եւ Արցախի առաջընթացի կարեւոր նախապայմաններից է, ինչը նպաստում է առկա ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացմանը», հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, պաշտոնատար այլ անձինք:

Back to top button