ԿարևորՀասարակություն
«Դալմա Գարդեն մոլ»-ը եւ «Երեւան մոլ»-ը հայտարարություն են տարածել վերաբացվելու մասին


«Դալմա Գարդեն մոլ»-ը եւ «Երեւան մոլ»-ը ֆեյսբուքյան իրենց էջերում հայտարարություն են տարածել մայիսի 18-ից իրենց աշխատանքը վերսկսելու մասին։ Նշվում է, որ վերաբացվում են՝ պահպանելով անվտանգության բոլոր սահմանված կանոնները:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Դալմա Գարդեն մոլը՝ պահպանելով անվտանգության բոլոր սահմանված կանոնները, վերաբացվում է։
Մայիսի 18-ից մենք սիրով սպասում ենք Ձեզ մեզ մոտ»,- ասված է «Դալմա Գարդեն մոլ»-ի հայտարարությունում։
«Շտապում ենք տեղեկացնել, որ Մայիսի 18-ից սիրով սպասում ենք բոլորիդ Երևան Մոլում, որտեղ պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները»,- ասվում է «Երեւան մոլ»-ի հայտարարությունում։