Արցախյան ազատամարտի իրական հերոսներից շատերն այսօր մոռացված են, ասում է Սասուն Միքայելյանը
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Շուշիի ազատագրման տարեդարձը ևս մի առիթ է վերհիշել և վերապրել մայիսյան հաղթանակների այս փառապանծ էջը: Անցած գնացած այդ օրերը անհնար է հիշել առանց հուզմունքի, լրագրողների հետ այսօր անկեղծացել է Շուշիի մարտերի անմիջական մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքաելյանը:
Նա ցավով նշում է, որ արցախյան ազատամարտի իրական հերոսներից շատերն այսօր մոռացված են, հատկապես նրանք, ովքեր ռազմական գործողությունների արդյունքում ծանր վիրավորվեցին և կարող են շարժվել միայն անվասայլակով։
Քաղաքական դաշտին անհրաժեշտ է մի նոր ուժ, որի կարիքը, ինչպես ցույց տվեցին վերջին խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, առկա է, նկատեց Սասուն Միքաելյանը: Ըստ նրա՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի պարտությունը մայրաքաղաքային ընտրություններում օրինաչափ էր։
Ներքաղաքական զարգացուները անդրադարձել են տարբեր քաղաքական ճամբարներում հայտնված մարտական ընկերների հարաբերությունների վրա, ցավով արձանագրում է Սասուն Միքայելյանը։