ԿարևորՔաղաքական

Կարեն Քոչարյան.«Դասական հայկական ընտրություններ էին»

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

«Երեկ հրապարակված կառավարության նոր կազմում առանձնապես փոփոխություններ չենք տեսնում, միայն որոշակի փոփոխություն կա տնտեսական բլոկում, բայց մարդիկ նույն թիմից են, քաղաքական կուրս էլ չի փոխվել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Երևանի ավագանու ընտրություններին Կարեն Քոչարյանը հետևել է օնլայն, քանի որ բացակայել է Հայաստանից: Բայց այդպես էլ հասկացել է, որ առանձնապես բան չի փոխվել` դասական հայկական ընտրություններ էին:

Ընդդիմությունը կարող էր շատ բան քաղել, բայց շատ բան կորցրեց: Կարեն Քոչարյանի համոզմամբ` իշխանությունը նախագահական ընտրություններից շատ ավելի մեծ դասեր քաղեց, քան ընդդիմությունը:

Կորցրեցին բոլոր ընդդիմադիրները անխտիր և իրեն այլընտրանք հայտարարած ԲՀԿ-ն, նկատեց Կարեն Քոչրայնը, որի կարծիքով` ողջ քաղաքական դաշտն այսօր Քոչարյանի ձևակերպմամբ, ափդեյթ լինելու խնդիր ունի:

Back to top button