Հասարակություն

ՀՀ Ոստիկանություն.Հայտնաբերվել է 22-ամյա աղջկա դին՝ պարանոցը կտրած վիճակում

Մայիսի 8-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ անձը և հայտնել, որ Աջափնյակ համայնքի Արզումանյան փողոցի թիվ 20/Ա շենքում հրդեհ է: Նշված շենքի թիվ 8 բնակարանի հրդեհը մարվելուց հետո օպերատիվ խումբը հյուրասենյակի վերջնամասի աջ պատի տակ գտնվող մահճակալի վրա հայտնաբերել է 1991 թ. ծնված Մարիամ Հունանյանի դիակը` պարանոցը կտրած վիճակում։ Այս մասին հայտնում է Ոստիկանության կայքը։ Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Back to top button