ԿարևորՀասարակություն

Արմավիրի մարզում 2 մարզադահլիճ կկառուցվի, ևս 7-ը կվերակառուցվի

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում ծանրամարտ մարզաձևի համար ժամանակակից և արդի պահանջներին համապատասխան մարզադահլիճ կկառուցվի: Այս ուղղությամբ աշխատանքներ կիրականացվեն նաև մարզի 8 հանրակրթական ուսումնական հաստատությունում:

ՀՀ կառավարության նիստում քննարկվել և հավանության է արժանացրել 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է նաև.

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում ծանրամարտ մարզաձևի համար ժամանակակից և արդի պահանջներին համապատասխան մարզադահլիճի կառուցում,
«Արտիմետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի կառուցումը,
«Արմավիրի N 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցում,
«Արմավիրի հ. 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցում,
«Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցում,
«Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցում,
«Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցում,
«Շահումյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցում,
«Փշատավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցում:

Նույն որոշմամբ հաստատվել է նաև «Վաղարշապատի Մովսես Խորենացու անվան N10 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման ծրագիրը:

Back to top button