ԿարևորՀասարակություն

Շտապօգնության 12 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

«Շտապօգնության» աշխատակիցներից 12 հոգու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս՝ տեղեկացրել է «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ պարետատան ճեպազրույցների ժամանակ:

Ըստ նրա՝ կորոնավիրուսը հայտնաբերվել է թեստավորման արդյունքում, վարակակիրները չեն ունեցել որևէ ախտանշան: Ըստ Ստեփանյանի՝ վարակակիր աշխատակիցները մեկուսացված են։

«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենն անդրադարձել է նաև այս օրերին կանչերի թվին: Նա տեղեկացրել է, որ օրական ունենում են 600-650 կանչ: Ստեփանյանի խոսքով՝ արտակարգ դրության ռեժիմի մեղմացումից հետո շտապօգնության կանչերը չեն ավելացել:

Back to top button