Երեւանի քարոզարշավում առավել շատ լուսաբանվել են «Բարեւ Երեւանը», ԲՀԿ- ն եւ ՀՀԿ- ն
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/05/070513boris.mp3
Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում Երևանի ավագանու 2013 թ. մայիսի 5-ի ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հաշվետվությունն է այսօր ներկայացրել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Ներկայացնելով ապրիլի 7-ից մայիսի 3-ն ընդգրկող ժամանակահատվածը և մոնիթորինգի արդյունքները՝ Նավասարդյանը նկատել է, որ քարոզարշավի ընթացքում ամենաակտիվ լրատվամիջոցներն են եղել «Կենտրոն», «Երկիր մեդիա», «Արմնյուզ», «Հայկական 2-րդ» հեռուստաընկերությունները։
Եթե քարոզարշավի առաջին կեսում քաղաքական որևէ ուժի նկատմամբ որևէ լրատվամիջոցի կողմից խտրական վերաբերմունք չի դրսևորվել, ապա 2-րդ կեսում խտրական վերաբերմունք է նկատվել 7 ուժերից միայն մեկի` «Առաքելության» նկատմամբ։
Մնացած բոլոր ուժերն ունեցել են հավասար հնարավորություններ, թեև ծավալային առումով առաջատարները մնում են «Բարև Երևանը», աննշան տարբերությամբ ԲՀԿ-ն, ապա Հանրապետական կուսակցությունը:
Ի դեպ՝ Բորիս Նավասարդյանի տեղեկացմամբ` եթերում հաճախ հնչել են նաև գնահատական պարունակող նյութեր` այդ առումով գերազանցելով անգամ խորհրդարանական և նախագահական ընտրությունների ցուցանիշները։