ԿարևորՀասարակություն

«Կորեայի ձոր» կոչվող տարածքը մաքրվում է շինաղբից եւ այլ թափոններից

Երեւանի աղբահանության եւ սանմաքրման հիմնարկը մաքրում է «Կորեայի ձոր» կոչվող տարածքը շինաղբից եւ այլ թափոններից։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը

«Խնդրում ենք, հատկապես շինաշխատանքներ իրականացնող քաղաքացիներին եւ կազմակերպություններին՝ զերծ մնալ աղբը տարածքում թափելուց։ Դա ոչ միայն ապօրինություն է եւ կարող է առաջացնել զգալի իրավական հետեւանքներ, այլեւ առաջին հերթին, վնասում է մեր կենսամիջավայրին»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով տեսանյութեր։

Back to top button